Մոդել, Inamorata ապրանքնիշի հիմնադիր Էմիլի Ռատակովսկին կարողանում է զարմացնել։ Այս անգամ 28-ամյա գեղեցկուհինպապարացիների տեսախցիկներին ներկայացել է հագնված։

Մոդելը հանդիպել է աստղային ընկերուհուն՝ մոդել Էշլի Գրեմին։ Հանդիպման համար Էմիլին ընտրել է գրավիչ կերպար, որն աննկատ չի թողնի ոչ ոքի։

Մոդելը կրում է մարմինն ընդգրկող, վառ նարնջագույն երանգի զգեստ, որը համադրել է ոսկեգույն գոտու հետ։

Ինստադիվան իր Instagram-ում երկրպագուների ու հետեւորդների հետ նույնպես կիսվել է հանդիպման կադրերով։ Հղի Էշլին կրում է Էմիլիի բրենդի հագուստ եւ բավականին գայթակղիչ տեսք ուներ։

Ավելի վաղ Էմիլի Ռատակովսկին լուսանկար էր հրապարակել, որն առաջացրել էր օգտատերերի հակասական արձագանքը։ Սուպերմոդել եւ դիզայներ Էմիլիի երկրպագուներին դուր չէր եկել չափազանց անկեղծ լողազգեստը, որը հայտնվել էր նրա սեփական՝ Inamorata Woman ապրանքանիշի հավաքածուում։

 

 

 

 

 

Աղբյուրը՝ GraziaMagazine

 

 NEWS.am STYLE