«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթիի շոուի մասնակից և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իր Instagram-օգտահաշվում այլևս չի զետեղի մերկ մարմնով սելֆիներ կամ բիկինիով լուսանկարներ: Այդ մասին նա պատմել է The Cut հրատարակությանը տված հարցազրույցում՝ տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
39-ամյա ամերիկուհին իր որոշումը պատճառաբանել է «արթնացումով». «Ես չգիտեմ, կարող է պատահել, որ բանն իմ ամուսնու խոսքերն են այն մասին, որ երբեմն նա անհարմար է զգում իմ չափազանց սեքսուալ արտաքին տեսքի պատճառով: Ես միշտ լսում են նրան և հասկանում եմ նրա զգացմունքները: Նա միշտ պաշտպանում է իմ ձգտումը՝ լինելու այնպիսին, ինչպիսին ես ցանկանում եմ, և անել այն, ինչ ցանկանում եմ: Բայց իմ մեջ ասես ինչ-որ արթնացում է տեղի ունեցել»:
Նաև Քիմը գանգատվել է, որ չի կարողանում Instagram-ի ժապավենն աչքի անցկացնել երեխաների ներկայությամբ, քանի որ դրանում միշտ հայտնվում են մերկ մարդկանց լուսանկարներ: Նաև Քարդաշյանը զգուշանում է, որ մերկ տեսքով իր լուսանկարները կարող են վտանգել ԱՄՆ-ի արդարադատության համակարգի բարեփոխման իր աշխատանքը: «Ես մտածեցի, օ՛քեյ, այժմ ես Սպիտակ տանն եմ, իսկ հաջորդ օրը ինչ-որ «ցնդած» լուսանկար եմ զետեղում բիկինիով՝ հուսալով, որ քաղաքական գործիչներն այն չեն նկատի»,- գրել է Քարդաշյանը: