Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նատալի Փորթմանն այսօր՝ հունիսի 9-ին, նշում է ծննդյան 39-ամյակը: Փորթմանը հայտնիության հասել է վաղ տաիքից: Նա ֆիլմասերներին առավել գրավել է իր նորաձեւ ու համարձակ հերոսուհու՝ Մաթիլդայի կերպարով, որին մարմնավորում էր «Լեոն» ֆիլմում:
Դերասանուհին հայտնի է նաեւ «Թոր», «Սեւ կարապը», «Աստղային պատերազմներ», «Ջեքի», «Այնտեղ, որտեղ սիրտն է», «Մարսը հարձակվում է», «Ավելին, քան սեքս» եւ մի շարք այլ ֆիլմերից:
Փորթմանն արժանացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակներին՝ «Օսկար», BAFTA, ՝ «Ոսկե Գլոբուս» եւ «Սատուրն»:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանուհու հայտնի մտքերից մի քանիսը:
«Պարգեւներն այդքան էլ կարեւոր չեն՝ հաշվի առնելով այն, թե ինչքան շատ բան ենք մենք ստանում աշխատանքի ընթացքում: Աշխատանքն ինքնին պարգեւ է»:
«Ինձ համար փարթիի գնալը նույնն է, ինչ որ աշակերտների համար դասի նստելը»:
«Ես այն դերասաններից չեմ, որոնք ամեն ինչ զոհում են հանուն կարիերայի: Ինձ համար իմ կյանքը միշտ ավելի թանկ է լինելու»:
«Երբ դու դերասանուհի ես, կամ երաժիշտ, բոլորը կարծում են, որ պարտադիր շատ կրքոտ ես»:
«Ես շատ կապված եմ հեռախոսիս, որովհետեւ հաճախ ինձ չի հաջողվում ֆիզիկապես լինել այն մարդկանց կողքին, որոնց հետ կցանկանայի լինել»:
«Խելացի կանայք ավելի հաճախ են ընտրում խելացի տղամարդկանց, քան խելացի տղամարդիկ՝ խելացի կանանց»:
«Ծնողների հետ ընկեր լինելու լավագույն կողմերից մեկն այն է, որ ինչ էլ անես, նրանք կշարունակեն քեզ սիրել»:
«Աշխարհում այնքան հետաքրքիր բաներ կան անելու: Միայն կինոյով զբաղվելը կսահմանափակեր իմ կյանքը»: