Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը հետեւորդների հետ կիսվել է ընտանեկան ջերմ տեսանյութով, որում պատկերված է ամուսնու՝ դերասան Սարգիս Գրիգորյանի հետ։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մանոն կրում է սեւ գույնի, համարձակ դեկոլտեով երկարափեշ երեկոյան զգեստ, որը համադրել է բարձրակրունկների եւ աքսեսուարների հետ։ Նրա մազերը հավաքված են, ընդգծված շպարով է։ «Իսկական կին դառնալու համար անհրաժեշտ է լինել իսկական տղամարդու կողքին», - հրապարակումը մեկնաբանել է Մանոն։