Դերասան Հոակին Ֆենիքսը Հիսուս Քրիստոսին կմարմնավորի Հարթ Դևիսի «Մարիա Մագթաղենացի» ֆիլմում:

 

«Մարիա Մագթաղենացի» ֆիլմի անվանադերում հանդես կգա Ռունի Մարան: Ժապավենի նկարահանումները կսկսվեն 2016 թվականի ամռանը, իսկ այն Էկրաններ կբարձրանա հաջորդ տարի:

 

Բացի այդ, Ֆենիքսը գլխավոր դերերից մեկը կխաղա Ժակ Օդիարի («Դիպան», «Մարգարե»)' Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր նոր ֆիլմում: «Սիսթերս եղբայրները» անվանումը կրող ժապավենը կդառնա ֆրանսիացի ռեժիսորի անգլալեզու դեբյուտը:

 

Պատրիկ դե Վիտայի «Սիսթերս եղբայրները» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը կպատմի Օրեգոնայից երկու եղբայրների մասին, որոնց 19-րդ դարի կեսերին վարձում են ոսկեխույզ մի գողի սպանելու համար: Ֆենիքսի հետ միասին ժապավենում խաղում Է Ջոն Ս.Ռայլին:

 

Ֆենիքսի մասնակցությամբ Էկրան բարձրացած վերջին ֆիլմը Վուդի Ալենի «Իռացիոնալ մարդ»-ն Էր: Դերասանը հայտնի է այնպիսի կինոնկարներում խաղացած դերերով, ինչպիսիք են «Գլադիատոր»-ը, «Անցնել սահմանագիծը» «Մեռնել հանուն», «Սիրեկանները», «Նշաններ» և «Բնածին արատ» ֆիլմերը: