«Երկնքի մակերևույթից 3 մետր վեր» ֆիլմը շատ արագ արժանացավ լայն լսարանի ուշադրությանը ոչ միայն ռոմանտիկ սյուժեի, այլև գլխավոր հերոսի՝ Մարիո Կասասի շնորհիվ: 28-ամյա դերասանն անտարբեր չի թողել նաև հայ աղջիկներին:)

 

 

Դերասանն իր գործունեության ընթացքում նկարահանվել է 36 ֆիլմում, սակայն մինչ օրս նրա կարիերայի լավագույն ֆիլմը համարվում են «Երկնքի մակերևույթից 3 մետր վեր» կինոնկարի առաջինն և երկրորդ մասերը:)

 

 

Այս տարի դերասանը դեռ նոր ֆիլմով չի ներկայացել, սակայն դադարը պայմանական է:) Մարիոն շարունակում է ակտիվ աշխատել, իսկ արդյունքը շատ շուտով տեսանելի կլինի: Առաջիկայում սպասվում է միանգամից 2 ֆիլմի պրեմիերա: Պրոդյուսերները խոստանում են, որ «Эдем» և «33» ֆիլմերի պրեմիերաները շատ չեն ուշանա: Այս ընթացքում դերասանը նկարահանվել է նաև «Пальмы в снегу» ֆիլմում, որն էկրան կբարձրանա 2015 թվականին:

 

 

Մինչ այդ առաջարկում ենք Ձեզ դիտել ամենաթարմ ֆիլմերը, որտեղ նկարահանվել է  դերասանը. 2013-ին Մարիո Կասասի մասնակցությամբ երեք ֆիլմի առաջնախաղ է կայացել՝ «Исмаэль»,  «Ведьмы из Сугаррамурди» և  «Мул»: Այս 3 ֆիլմում էլ նա մարմնավորել է գլխավոր հերոսին: Այս 3 ֆիլմում էլ դերասանը ներկայացել է գլխավոր հերոսի կերպարով: Ի դեպ, «Мул» ֆիլմում Մարիոն հանդես է եկել «Երկնքի մակերևույթից 3 մետր վեր» ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Բաբիի դերակատարուհի  Մարիա Վալվերդեի հետ:)