Քարդաշյան-Ջեններ ընտանիքի ամենահաջողակ աստղը՝ 22-ամյա Քայլի Ջենները, երկրպագուների համար կոշիկների պահարանում շրջայց է կազմակերպել։ Քիմ Քարդաշյանի քույրը ներկայացրել է կոշիկների հսկայական հավաքածուն։

Ռեալիթի շոուի աստղն իր Instagram-ի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, մի շարք հոլովակներ է հրապարակել, որոնցում ցուցադրել է իր ձեռքբերումները։ Ինստադիվան պարծեցել է տարբեր երանգների եւ տեսակների կոշիկներով։

«Ես խնդիրներ ունե՞մ», - հրապարակմանը կից հումորով նշել է Քայլին։

Ավելի վաղ օգտատերերը նշել էին, որ Ջենները վաղաժամ ծերացել է։ Ձեռնարկատերը սոցիալական ցանցերում լուսանկարներ էր հրապարակվել, որոնք արվել էին իտալական Պորտոֆինո քաղաքում իր ծննդյան 22-ամյակի օրը։ Նրա երկրպագուները նկատել էին, որ նա իր տարիքից մեծ տեսք ունի։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 NEWS.am STYLE-