32-ամյա ուկրաինացի երգչուհի Նաստյա Կամենսկիխը ամուսնու՝ 38-ամյա Պոտապի եւ ընկերների հետ հանգստանում է Իտալիայում։ Նրանք ծովային զբոսանքներ են կազմակերպում վարձակալած նավով, զբոսնում են տեղի տեսարժան վայրերով, արեւայրուք են ընդունում եւ լողում։
Նաստյա իր հետ տարբեր լողազգեստներ է վերցրել, որպեսզի գեղեցիկ կադրեր նկարի։ Երգչուհին իր Instagram-ում կիսվել է համարձակ լուսանկարով , որում ցուցադրել է գրավիչ կերպարը։
Նա կրում է կապույտ երանգի լողազգեստ, այն համալրել են աքսեսուարները, որոնք զարդարել են Նաստյայի պարանոցը, դաստակն ու ոտքը։ «Նոր օր», - կադրին կից գրել է ցանկալի սեւահերը։
Շատ երկրպագուներ հիացել են լուսանկարով, ինչին կից մեկնաբանությունների հատվածում գրել են․ «Չգիտեմ դուք ինչպես, սակայն ես հավանում եմ Նաստյայի ազդրերը։ Այնքան գեղեցիկ է», «Կատարելություն», «Դու հմայիչ ես», «Պոտապի համար դժվար է», «Գեղեցկուհի»։