Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը պարբերաբար իր էջում տեղադրում է գեղեցիկ սելֆիներ, հրապուրիչ լուսանկարներ: Դերասանուհու գեղեցկության ու թարմության դեմ ժամանակը պարզապես անզոր է:
Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետեւորդներին եւ երկրպագուներին ներկայացրել է գայթակղիչ կերպարում։ Կադրերն արված են Եգիպտոսում։ Դերասանուհին կրում է լողազգեստ, ինչի վրայից վերնաշապիկ-զգեստ, որի կոճակներն արձակված են։ ԼուիզաՆերսիսյանը բավականին անսովոր վարսահարդարմամբ է․ աֆրիկյան հյուսքեր։ Լողափնյա հրապարակումներին կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Մեկ անգամ Եգիպտոսում»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին վառ շպարով էր, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ Լուիզա Ներսիսյանը նախապատվություն էր տվել շքեղ սանրվածքին եւ խորը դեկոլտեով հագուստ էր կրում։ Մեկնաբանություններում հետեւորդները հաճոյախոսություններ էին շռայլել դերասանուհուն, նրանցից մեկը գրել է, որ ինչպես միշտ, չի կարողանում բառեր գտնել՝ նրա գեղեցկությունը նկարագրելու համար։ «Հավերժ գեղեցկուհի»,- գրել էր նրանցից մեկը։