Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց մեկնաբանություններում կոչ է արել տանը մնալ։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին գունավոր, վանդակավոր զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Լուիզա Ներսիսյանը հավաքել է մազերն ու գեղեցիկ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են ականջօղերը։ «Տանը մնա»,- մեկնաբանություններում անգլերենով գրել է դերասանուհին։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում, սեւ շրջազգեստ։ Դերասանուհին նախապատվություն էր տվել շքեղ սանրվածքին ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր։ Մեկնաբանությունների հատվածում Լուիզա Ներսիսյանը բազմաթիվ հեշթեգեր էր օգտագործել, ադ թվում կոչ արել տանը մնալ։ Հետեւորդները գնահատել էին դերասանուհու կերպարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել նրան. «Շքեղ», «Լուիզա ջան, դու կարող ես նույնիսկ ոչինչ չանել, միեւնույն է՝ դու գեղեցկուհի ես»։ Լուսանկարը մեկնաբանել էր նաեւ Women’s club-ի անդամ Լիլի Մորտոն։ «Կարոտել եմ»,- գրել էր նա։