Հայտնի ուկրաինացի երգչուհի Նաստյա Կամենսկիխը, որը վերջերս ամուսնացել է Պոտապի հետ, չի դադարում իր երկրպագուներին ուրախացնել համարձակ լուսանկարներով։ Արտիստուհին առանց բարդույթների կարող է ոչ միայն ազատ խոսել սեքսուալ թեմաներով, այլ նաեւ ցուցադրում է մարմնի մերկացած հատվածները, շքեղ կազմվածքը, որի վրա համառորեն աշխատում է։

Настя Каменских

Այո, Կամենսկիխը չի պատկանում ամաչկոտների եւ վախկոտների շարքին, սակայն իր միկրոբլոգում նյու ոճի կադրեր բավականին հազվադեպ են հայտնվում։ Այդուհանդերձ, բացառություններ լինում են։

Настя Каменских

Նաստյան իր հետեւորդ-երկրպագուների հետ կիսվել է կադրով, որն ամենայն հավանականությամբ արվել է տեսահոլովակի նկարահանման ժամանակ։ Լուսանկարում երգչուհին ներքնազգեստով կերպարանք է ընդունել լոգարանում, մերկ կուրծքը ծածկելով ձեռքերով։ Երկրպագուները հիացել են եւ անմիջապես մեկնաբանությունների հատվածում գրառումներ են կատարել։ Դե ինչ, լուսանկարն իրոք գայթակղիչ է ստացվել։

 

 

 

 

Լուսանկարները՝ Instagram