32-ամյա երգչուհի Նաստյա Կամենսկիխը պարծեցել է նոր համերգային կոստյումով։

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է վառ կերպարում։ Նաստյան կադրում կրում է թափանցիկ, մարմինն ընդգրկող բոդի։ Համերգային կոստյումը զարդարված է քարերով, որոնցով հավաքված են նրա անվան եւ ազգանվան առաջին տառերը՝ «NK»։

«Շնորհակալություն Լյոշենկա, սիրո, աջակցության, իմ հանդեպ հավատի, համերգին տրամադրելու, համեղ կերակուրի, առավոտյան ծաղիկների, համբույրների եւ լուսանկարի համար։ Ես հիմա», - կադրին կից գրել է երգչուհին։

 

Նաստյայի հետեւորդներին դուր է եկել նրա նոր կերպարը։ Շատերը հայտարարել են, որ ամուսնությունը նրա օգտին է եղել։ «Անհավանական զույգ», «Նաստյան լավն է։ Երջանիկ լինեք, Լյոշայի հետ», «Ինձ շատ է դուր գալիս նրա սանրվածքը։ Կարծես՝ սովորական գանգուրներ են, սակայն շատ գեղեցիկ տեսք ունեն», - նշել են երկրպագուները։

 

NEWS.am STYLE