Ուկրաինացի փոփ աստղ Նաստյա Կամենսկիխը հաճախ է երկրպագուների հետ կիսվում անկեղծ լուսանկարներով։ Պոտապի հետ ամուսնությունից հետո, թվում էր, նա պետք է ավելի համեստ դառնար, սակայն դա միայն առաջին հայացքից. լուսանկարներն ավելի ու ավելի գայթակղիչ են դառնում, իսկ խոստովանություններն՝ ավելի անկեղծ։ Աստղը հերթական անգամ մի քանի անկեղծ խոստովանություն է արել։

Պարզվում է՝ չափազանց խիտ համերգային գրաֆիկի պատճառով նա ամուսնու հետ հանդիպում է ոչ այնքան հաճախ, որքան ցանկանում էր։ Արտիստի խոսքով՝ ամուսնությունից հետո իր ու Պոտապի հարաբերություններն առանձնահատուկ փոփոխության չեն ենթարկվել։

«Ես առհասարակ տարբերություն չեմ զգում, երբ պաշտոնապես դառնում ես կինը, երբ պարզապես միասին եք ապրում։ Ինձ համար ոչ մի տարբերություն չկա։ Այսօր մենք, օրինակ, եղել ենք սուպերմարկետում եւ համբուրվել, մենք մի շաբաթ չենք հանդիպել, պարզապես կարծես երկու հիմար լինենք պանրի մոտ։ Եվ մարդիկ նայում են, նրանց համար դա տարօրինակ է։ Նրանց թվում է, թե մենք նոր ենք միայն ծանոթացել։ Մենք այնպիսի վարքագիծ ենք դրսեւորում, կարծես ոչ թե երկար տարիներ, այլ ընդամենը չորս ամիս ենք միասին»,- ասել է Նաստյան։

Կամենսկիխը պարծեցել է, որ ինքը հմուտ տանտիրուհի է։ Երգչուհին վստահեցնում է, որ սիրելիի համար համեղ ուտելիք է պատրաստում։ Այդ պատճառով զույգը մշտապես պայքարում է իր կազմվածքի համար։ Նրանք միասին մարզասրահ են այցելում։

Նաստյան ամուսնությունից առաջ հաճախ էր խոսում մայր դառնալու ցանկության մասին։ Նա պատասխանել է հարցին՝ արդյոք հղի է, թե ոչ։ «Ես շատ երջանիկ կլինեի գտնվել այդ վիճակում։ Դա դժվար գործ չէ։ Եվ երբ Մոլորակը որոշի մեզ երեխա նվիրել... Ինձ թվում է, որ դա հեշտությամբ է լինում ու նույնիսկ եթե դա մեկ ժամ լինի օդանավակայանում»,- անկեղծորեն ասել է Կամենսկիխը: Ուկրաինական «Светская жизнь» ծրագրի հաղորդավարուհի Եկատերինա Օսադչայայի հարցին` արդյոք զույգի մոտ կարող է մտերմություն լինել օդանավակայանում, նա ժպիտով պատասխանել է. «Իսկ ինչու: Այո: Մենք շատ բուռն սիրահարներ ենք»։

 

 

 

 

 

 

NEWS.am STYLE