Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյան զույգը միշտ էլ եղել է հանրության ուշադրության կենտրոնում։ Մուսիններն ակտիվ են սոցցանցերի իրենց էջերում։ Ցուցադրում են իրենց աշխատանքը, հանգիստը, դստեր՝ Ադելի ժամանցն ու ընտանեկան առօրյան։
Յանան իր Instagram-ում լուսանկար է հրապարակել։ Այն արխիվային է՝ արվել է 2013թ․-ին։ Կադրին կից նա կատարել է հետւեյալ գրառումը․
«Այս լուսանկարը 2013 թ.-ին է նկարահանվել: Չգիտեմ ինչու, բայց շատ եմ սիրում թե այս լուսանկարը և թե այդ օրը:
Ինչքան մեծանում եմ ավելի շատ եմ սիրում հետ նայել անցածս ճանապարհին, հիշել բոլոր այն դրվագները կյանքի, որոնց շնորհիվ էլ մեծացա ու դեռ մեծանում եմ): Երիտասարդ տարիքում շատ բան չես հասցնում ֆիքսել, բայց հետոո ... Հիմա շատ լավ եմ հասկանում տարիքով կանանց և տղամարդկանց, որոնք մեծ ոգևորվածությամբ պատմում են իրենց երիտասարդության և առհասարակ կյանքի մասին :
Ապրեք այնպես, որ վաղը մյուս օր հիշելու և պատմելու շատ բան լինի: Իսկ դուք հաճա՞խ եք նայում ձեր հին լուսանկարները»: