Յանա Կոշկինան ներկայացել է սեքսուալ հանդերձանքով, որն ընդգծել է նրա բարեմասնությունները։
Յանան Instagram-ի իր էջում կիսվել է լուսանկարով եւ անսովոր աութֆիտից ստացած իր տպավորություններով: «Սա իմ ոճը չէ ... բայց ինձ դուր է գալիս։ Ի՞նչ եք կարծում, գնել է նամն իրեր, թե ոչ՝ իմը չէ», - դիմելով երկրպագուներին՝ հարցրել է Կոշկինան։
Այնուամենայնիվ, Յանան խորամանկության է դիմել. առաջին անգամ չէ, որ ներկայանում է խորը դեկոլտեով հագուստով։
Կադրում Կոշկինան կրում է սեւ երանգի, կաշվե կարճ կիսաշրջազգեստ, վարդագույն շապիկ եւ լաքապատ կոշիկներ: Նա ուշադրություն է դարձրել նաեւ մանրուքներին․ պարանոցը զարդարել է ուլունքներից կախազարդով սեւ չոկերով, ընտրել է նրբաճաշակ ականջօղեր։
Հանդերձասենյակի թեժ կադրերը ակտիվ քննարկում են առաջացրել։ Շատ հետեւորդներ հիացել են դերասանուհու գայթակղիչ կերպարով. «Դուք կրակ եք», «Չոկերն ավելորդ է», «Այդ աչքերը. այո, աչքերը: Ընդհանուր առմամբ, աչքերը նույնպես լավն են», «Այս կերպարը ձեզ շատ է սազում», «Վարդագույնը շատ է թարմացնում», «Վերնաշապիկը բոմբ է», «Ասես աշակերտուհի լինի», «Շատ գեղեցիկ է, միանշանակ կարող եք գնել», «Չի կարելի այսքան գեղեցիկ լինել», - գրել են նրանք: