29-ամյա Յանա Կոշկինան ազատ ժամանակն անցկացնում է Սանկտ Պետերբուրգում։ Հեռուստահաղորդավարուհին առանձնացել է իր հայրենի քաղաքում գտնվող ամառանոցում:
Էկրանների աստղը հանգիստ է տանում կարանտինային ռեժիմը եւ կենտրոնանում է բնության հետ շփվելու վրա: Յանան բացատրել է, որ պատասխանատու կերպով է վերաբերում կորոնավիրուսի համաճարակին եւ զգուշություն է պահպանում:
«Ես ինքնամեկուսացել եմ Սանկտ Պետերբուրգում։ Մի անհանգստացեք, ես գնացել եմ իմ մեքենայով, Մոսկվայից, անմիջապես տնից տուն, ոչ մեկի հետ չշփվելով: Որոշում եմ կայացրել, որ այս պահին սա ինձ համար ավելի հանգիստ ու հարմարավետ է։ Այստեղ գրեթե չկան մարդիկ։ Անտառը, լիճը, բնությունը եւ իմ սիրելի շները», — նշել է դերասանուհին։
Կոշկինան եղել է բաղնիքում, որտեղից կիսվել է սադրիչ կադրով։ Գեղեցկուհին նկարահանվել է սպիտակ սավանով, որը հազիվ է ծածկել իր փարթամ բարեմասնությունները։
Երկրպագուների ուշադրությունը գրավել են աստղի վառ դիմահարդարումն ու աքսեսուարները։