Հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը հանգստի է մեկնել, որտեղից արդեն հասցրել է երկրպագուներին ուրախացնել լուսանկարներով։ Դերասանուհին հանդես է գալիս համարձակ կերպարներում, բազմաթիվ անգամներ լուսանկարներ է հրապարակել ու ցույց տվել բնական գեղեցկությունը։
Աննա Գրիգորյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում դերասանուհին ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Նա կրում է կարմիր երանգի բիկինի։ Նա առանց շպարի է, մազերը թաց են, իսկ կերպարը համալրում է վարսերին ամրացված ծաղիկը։ Հրապարակմանը կից Աննան գրել է․ «Ով քնած է, արթնացե՛ք»։
Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին համարձակ կերպարում էր։ Նա սեւ հագուստ էր կրում, հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Աննան նուրբ վզնոց էր ընտրել։ «Քաղցր երազներ»,- այսպես էր լուսանկարը մակագրել դերասանուհին։