Հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը կիսվել է նոր, հմայիչ լուսանկարներով, որոնք արվել են հանգստի ընթացքում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Աննան երկար ծաղկավոր շրջազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել է խոշոր վզնոցը։ Աննան այս անգամ եւս ներկայացել է առանց դիմահարդարման։ Հետեւորդները գնահատել են դերասանուհու գեղեցկությունն ու հաճոյախոսություններ արել նրան։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան սեւ զգեստ էր կրում եւ նուրբ դիմահարդարմամբ էր։ Կերպարն ամբողջացրել էին վզնոցները։ «Գեղեցկությունը, որը տեսնում եք իմ մեջ, ձեր արտացոլումն է»,- լուսանկարները մեկնաբանել էր հմայիչ դերասանուհին։