21-ամյա Քայլի Ջենները հաճախ է կիսվում իր ֆոտոշարքերի լուսանկարներով։ Այս անգամ պապարացիներին հաջողվել է լուսանկարներ ստանալ Մալիբուի ափին ֆոտոշարքից, որի ընթացքում աստղն անկեղծ հագոտսւ է կրել։ Քայլին բիկինի է կրել, արծաթագույն շրջազգեստ ու կարճ վերնաշապիկ։ Կերպարն ամբողջացրել են ականջօղերն ու հավաքված երկար մազերը։
Ֆոտոշարքն իսկապես կրքոտ է ստացել. մոդելը սեքսուալ դիրքեր է ընդունել, որոնք ընդգծել են նրա կազմվածքը։ Ֆոտոշարքին մասնակցել է մի քանի հոգուց բաղկացած թիմը։
Որոշ օգտատերեր ուշադրություն են հրավիրել կապտուկներին, ինչպես նաեւ աստղի խոշոր նստատեղին։ Նրանք ենթադրել են, որ Քայլին մեծացրել է դրանք։ Սակայն ավելի Քայլին արդեն ասել է, որ երբեք պլաստիկայի չի դիմել։
«Մարդիկ կարծում են, թե ես բազմաթիվ անգամներ վիրահատության եմ դիմել եւ ամբողջությամբ վերափոխել ինձ, սակայն բացարձակապես այդպես չէ»,- ասել է Ջենները։ Ընդ որում, նա խոստովանել է, որ «գեղեցկության ներարկումներ» է անում եւ դրա համար պատճառներ ունի։
Աղբյուրը՝ news.am