Քայլի Ջենները ֆրանսիական Սեն Պոլ դը Վանս քաղաքում կայացած Jacquemus «Les Sculptures» ցուցադրության ժամանակ հանդես է եկել նորաձեւության «համարձակ հայտարարությամբ»: Ռեալիթի շոուի աստղը կրել է այս սեզոնի ամենաթեժ՝ կարմիր երանգի՝ ժապավեններով ձեւավորված մինի զգեստ:
Ջեններն իր տեսքը լրացրել է բանտերով զարդարված բարձրակրունկներով, լաքապատ պայուսակով, ոսկե ականջօղերով եւ սեւ արեւային ակնոցով: Ալեքսանդրա եւ Մաքենզի Գրանդքվիսթները Ջեններին ոճավորել են հատուկ այս առիթի համար: Նրանք նախկինում օգնել են հագնվել այնպիսի աստղերի, ինչպիսիք են Թրեւիս Սքոթն ու Ռիհաննան:
Ջենների եւ Սքոթի դուստրը՝ Սթորմին, շոուի ժամանակ նստել է մայրիկի գրկում՝ հագին համապատասխան կարմիր բլուզ։
Անցյալ շաբաթ Փարիզում Ջենները դստերը տարել էր իր առաջին նորաձեւության ցուցադրությանը։ Մայր եւ դուստր դուետը ներկա է եղել Valentino-ի շոուին՝ համապատասխան սեւ անսամբլներով:
Կարմիրի երանգները նորաձեւ են նաեւ այս տարի․ գույնը, հատկապես, կիրառելի դարձավ այն բանից հետո, երբ այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Valentino-ն, Carolina Herrera-ն եւ Emilia Wickstead-ը, սահմանեցին 2023 թվականի աշնանային սեզոնը։