Քիմ Քարդաշյան եւ Քայլի Ջեններ քույրերի միջեւ մրցակցությունը նկատելի է դառնում անզեն աչքով։ Կրտսեր քույրն Instagram-ում առաջ է անցել ավագ քրոջից եւ վերջերս ներկայացրել է կոսմետիկայի ապրանքանիշի նոր հավաքածուն։ Նա որոշել է տեսանյութ նկարահանել YouTube-ի համար, որի երկրորդ հերոսուհին ավագ քույրն է։
Քարդաշյանը Ջենների համար հանդես է եկել որպես մոդել, թեեւ ինքը եւս կոսմետիկայի հավաքածու ունի։ Սակայն միջոցներից մեկը հուսախաբ է արել նրան. կոեսմետիկ միջոցներից մեկը չի աշխատել։ Արդյունքում Քիմը խիստ քննադատել է ամբողջ հավաքածուն՝ քրոջ կոսմետիկան «էժանագին դատարկություն» անվանելով։
Նոր տեսանյութում Քարդաշյանը նաեւ չի թաքցրել, որ երազում է վերադարձնել գերազանցությունն Instagram-ում։ Միայն թե ավագ քույրը կասկածում է, որ իրեն դա կհաջողվի։ Ի վերջո, նա այժմ առավել կենտրոնացած է ամուսնու ու ընտանիքի վրա։ Վերջերս տված հարցազրույցում Քիմը պարզաբանել է, որ ստիպված է հրաժարվել ընկերների հետ շփումից՝ ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար։
Թեեւ արտաքինից թվում է, թե Քայլին լավ հարաբերություններ ունի Քիմի հետ, երկրպագուները կարծում են, որ կրտսեր քույրը չի սիրում իր հարազատներին։ Վերջին մի քանի տարիների ընթացքում օգտատերերն ակտիվորեն քննարկում են գործարարի ու մոդելի միջեւ կոնֆլիկտը, որոնք գրեթե չեն շփվում եւ հազվադեպ են հանդիպում։