Հայտնվել են աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջենների նոր լուսանկարները, որոնք արվել են Playboy ամսագրի համար։ Ամսագրի Instagram-յան էջում հրապարակվել են մի քանի գայթակղիչ լուսանկարներ, այդ թվում նաեւ այնպիսինները, որոնցում Քարդաշյան-Ջեններ ընտանիքի ամենաերիտասարդ անդամը ցուցադրում է իր փարթամ կուրծքը, որը մեծ դժվարությամբ է տեղավորվում ներքնազգեստում։
Հրատարակությանը տված հարցազրույցում Քայլին նաեւ խոստովանել է, որ դստեր՝ Սթորմիի, ծնունդից հետո սեեռական հարաբերություններն ավելի են լավացել։ Նա հայտարարել է, որ մայր լինելն ու միեւնույն ժամանակ սեքսուալ լինելը միմյանց չեն խոչընդոտում։ «Մայրությունն ու սեքսուալությունը կարող են համատեղվել։ Եթե դու ընդունում ես սեքսուալությունդ, դա չի նշանակում, որ կորցնում ես բարոյականությունդ», - ասել է նա։
Քայլին հինգ քույրերից երկրորդն է, որը զարդարում է Playboy-ի շապիկը։ Առաջինը Քիմ Քարդաշյանն էր՝ 2007թ․-ին։
Ավելի վաղ 22-ամյա բիզնես լեդին բոյֆրենդի՝ ռեփեր Թրեւիս Սքոթի հետ կադր էր հրապարակել, ուրում նա ամբողջովին մերկ էր։