Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր, ձեռնարկատեր Քայլի Ջեններն իր Instagram-օգտահաշվում լուսանկար է զետեղել արևապաշտպան ակնոցով, որը փակում է դեմքի մեծ մասը և ծաղրի առարկա է դարձել ցանցում:
«Ամառ-2019»,- գրել է նա լուսանկարին կից: Օգտատերերի մի մասը հիացել է Ջենների գեղեցկությամբ, բայց մեծամասնությունը նրան քննադատել է ակնոցի անհաջող ընտրության համար:
«Դա կարող է նաև Dior-ինը լինել, բայց ընդհանրապես ի՞նչ ….. (անհեթեթություն) է»,-գրել է Ջենների երկրպագուներից մեկը: «Ափսոսում եմ, որ դա այդքան հիմար տեսք ունի: Նրա դեմքը երազանք է, որը չպետք է դրա հետևում թաքցնել»,- լուսանկարը մեկնաբանել է մեկ այլ բաժանորդ:
Մարտի 5-ին Forbes հրատարակությունը Քայլի Ջեններին ճանաչել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը, որն իր կարողությունը վաստակել է ինքնուրույն: Աղջիկը կոսմետիկական միջոցների սեփական բրենդը՝ Kylie Cosmetics-ը, բացել է 2016 թվականին և մինչ այժմ վաստակել է 1 մլրդ դոլար: Այսպիսով, նա առաջ է անցել Facebook սոցիալական ցանցի ստեղծողից՝ Մարկ Ցուկերբերգից, որն իր առաջին միլիարդը վաստակել է 23 տարեկանում: