«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը բաժանորդներին ցուցադրել է իր քրոջ՝ Քայլի Ջենների մանկական երկու լուսանկարները: Հրապարակումը հայտնվել է հեռուստաաստղի Instagram-օգտահաշվում։
Երկու լուսանկարներում պատկերված է 10-ամյա Քայլին՝ ընտանիքում ամենաավագ քրոջ՝ Քորթնիի ամուսնու՝ Սքոթ Դիսիքի հետ: «Գտել եմ 2008 թվականի այս գանձը: Սքո՛թ, ես քեզ գիտեմ արդեն 15 տարի, մենք միասին շատ բան ենք տեսել, եւ մենք ամենալավ հիշողություններն ունենք: Դու ինձ եղբայր ես եղել: Իմ աչքի առաջ ես հասակ առել, իսկ այժմ դարձել ես ամենալավ հայրն ու ընկերը: Երջանիկ եմ, որ դու կաս մեր կյանքում»,- ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Քիմ Քարդաշյանը Դիսիքին հրապարակմանը կից գրառման մեջ:
Քայլի Ջենները նույնպես ազգականի նկատմամբ իր սերն է հայտնել մեկնաբանություններում: Քայլի Ջենները հռչակվել է ինը տարեկան հասակում՝ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուում նկարահանումների շնորհիվ, որի պրեմիերան կայացել է 2007 թվականին: 2016 թվականին աղջիկը բացել է Kylie Cosmetics կոսմետիկական միջոցների սեփական բրենդը եւ ներկայում 1 մլրդ դոլարի կարողություն ունի: Մարտի 5-ին Forbes հրատարակությունը բիզնես-լեդիին համարել է աշխարհում ամենաերիտասարդ կին միլիարդատերը, որն իր կարողությունը վաստակել է ինքնուրույն: Այսպիսով, նա առաջ է անցել Facebook սոցցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգից, որն իր առաջին միլիարդը վաստակել է 23 տարեկանում: