Առաջին անգամ Քարդաշյան ազգանունը հայտնի է դարձել 2006թ․-ին, երբ համացանցում հայտնվել է Քիմի ինտիմ տեսանյութը։ Արդեն մեկ տարի անց, օգտվելով դստեր սկանդալային հանրաճանաչությունից, ընտանիքի մայրը՝ Քրիսը, կազմակերպել է իրապատում-շոու։ 14 տարի է անցել և ծրագիրը մինչ օրս շարունակվում է, իսկ Քարդաշյան-Ջեներ ընտանիքը դարձել է աշխարհում ամենաազդեցիկներից մեկը։ Սակայն փառքը նրանց այնքան հեշտությամբ չի տրվում, ինչպես թվում է․ ընտանիքից յուրաքանչյուրը պարտավոր է պահպանել խիստ կանոններ։
Ահա 14 կանոն որոնց հետևում են այս հայտնիները․
• Շոուի բոլոր մասնակիցները պետք է նկարահանվեն օրական 10-12 ժամ, ինչը կարող է շատ հոգնեցուցիչ լինել։ Տեսախցիկներ տեղադրված են նույնիսկ Քրիսի տան առաստաղին, և ցանկացած պահի Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անդամներից գոնե մեկը կադրում է:
• Յուրաքանչյուն, ով մտնում է տուն, ստորագրում է չբացահայտման համաձայնագիր: Իսկ Քրիս Ջենների առանձնատան մուտքի մոտ չլրացված փաստաթղթերի բուրգ է դրված։
• 64-ամյա Քրիսին չի կարելի տատիկ ասել։ Նա պատմել է, որ առաջին թոռնիկի ծնվելուց հետո նրան այդ բառը չի անհանգստացրել։ Սակայն ավելի ուշ մտափոխվել է և իր 10 թոռներին արգելել իրեն այդպես դիմել։
• Քրիսն ստանում իր դուստրերի բոլոր գործարքների 10%-ը։ Միայն 2018թ․-ին Քրիսը, լինելով Քայլիի մենեջերն, ստացել է 17 մլն դոլար։
• Քրիսի մեկ այլ երկաթե կանոններից է՝ լուսանկարչական և վիդեո նկարահանումներին մասնակցելը միայն վառ լույսի ներքո: Նա հետևում է, որ լինի այնպիսի լուսավորություն, որն առավել հարմար կլինի իր արտաքինի համար։
• Մնացած բոլոր անդամներն էլ պետք է կատարյալ տեսք ունենան։ Շոուի մասնակիցների մոտ ամեն օր գալիս են ոճաբաններ, որոնք նրանց դիմահարդարում և սանրվածքներ են անում: Քրիսն ընդամենը մեկ ժամ է ծախսում, Քիմը՝ երկու։ Ընտանիքի մյուս անդամները նույնպես միշտ պետք է պատրաստված լինեն։ Ռոբ Քարդաշյանը պատմել է, որ Քլոեն նույնիսկ ստիպված է եղել մոր պարտադրանքով նիհարեցնող հաբեր ընդունել։
• Պապարացիները ընկերներ չեն. նման սկզբունքին հավատարիմ են Քարդաշյան-Ջեններները։ Նրանք հատուկ կեցվածք չեն ընդունում, չեն ժպտում և չեն խոսում լուսանկարիչների հետ:
• Մատնահարդարումն արտաքին տեսքի կարևոր մասն է։ Քրիսը դուստրերին ստիպել է ամեն շաբաթ այն թարմացնել։ 2017-ին Քենդալը խոստովանել է, որ մատնահարդարում անում է միայն միջոցառումներից և նկարահանումներից առաջ, իսկ Քայլին լսել է մոր խորհուրդները և եղունգները խնամում է 7 օրը մեկ:
• Անվտանգությունն առաջին տեղում է: Ընտանիքի անդամներն օգտագործում են գաջեթների վրա ինքնության լրացուցիչ նույնականացում, այդ թվում՝ աչքի ցանցաթաղանթի սկանավորում։
• Պետք է թաքցնել բնակության վայրը։ Նկարահանումները տեղի են ունենում ընտանիքի անդամների տներում, բայց նրանք երբեք ցույց չեն տալիս իրենց բնակարանները դրսից՝ ոչ շոուի ժամանակ, ոչ էլ ինստագրամում։ Քիմը հաստատել է, որ ընտանիքը երբեք ցույց չի տալիս իրական տները՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
• Ինստագրամի գրառումների համար հրապարակումների պաշտոնական համապատասխանությունը պարտադիր է: Այսպիսով, քույրերի բոլոր առևտրային լուսանկարները նշվում են, որպեսզի բաժանորդները հաստատ իմամնան, որ դա գովազդ է: Հակառակ դեպքում, երկրպագուները կարող են սխալ կարծիք ունենալ, որ աստղերը պարզապես նախընտրում են այդ ապրանքը, իսկ իրականում հրապարակման համար նրանք ստացել են մեծ գումար:
• Չի կարելի արևայրուք ընդունել, երբ արևը պայծառ շողում է։ Քիմը անկեղծացել է և խոստովանել, որ վառ լույսը կընդգծի մաշկի բոլոր թերություններն ու ցելյուլիտը, և դա անպայման կնկարահանեն պապարացիները։ Այնպես որ, լողափ նա գնում է երեկոյան կամ ամպամած եղանակին։
• Ամենահայտնի Քարդաշյանի՝ Քիմի կյանքը նույնպես լի է կանոններով ու արգելքներով, բայց արդեն՝ ամուսնու կողմից։ Այսպես, Քանյեն հետևում է կնոջ զգեստապահարանին և նրա հանդերձանքների վերաբերյալ վերջին խոսքը իրենն է։
• Բացի այդ, Քիմը չի կարող խոսել թիկնապահների հետ։ Եթե նա խախտում է կանոնը, նրա ամուսինը՝ Քանյեն, նույնիսկ կարող է աշխատանքից ազատել թիկնապահին։ Այդպես է պնդում ընտանիքի նախկին թիկնապահը։