Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է  հրապարակել, որոնց կից գրել է․ 

 

«Երևանը Կին է)
Նրա պես աղմկոտ ու արցունքառատ՝ իր անձրևներով)), ծայրահեղական ու չափազուրկ, ըմբոստ և խոնարհ, Կնոջ պես հոգատար, բայց և շուտ բռնկվող ))) Մարդ - քաղաք է Երևանը, «խայտաբղետ» մարդկանցով, ու շատ տարբեր, երբեմն իրար հակասող, բայց և առանց իրար չկարողացող անհատներով։
կարևորը՝ Նա բոլորի համար իր թավշյա սրտում տեղ ունի))

 

Հ.Գ. Թող անձրևը սրբի- տանի բոլորի անհանգստությունները))
Սեր տուր, հետ կգա»։