Դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկար, որին կից գրել է. «Ես կնվիրեի քեզ աշխարի արևներն ու թռչող լեռները, ի՛մ Երկրի... միայն թե մի քիչ էլ մնայիր կողքիս, մա՛յր: քեզ կտայի թարսուշիտակ, անհամար հարցեր ու քո՝ անհարմարությունից առաջած պատասխաններո՛վ կճանաչեի իրական աշխարհը:
Ես կուզեի նվիրել քեզ բոլոր դաշտածաղիկներն ու հատուկ քեզ համար աճեցրած կարմիր, շքեղ, թավշյա հանդերձով վարդերը՝ երիտասարդությանդ տարիների վարսերիդ պես՝ շքեղ ու աբռնազբոս:
Ես կուզեի կարողանալ քեզ պես սիրել մարդկանց ու հասկանալ նրանց՝ իրենցից էլ առավել:
Կուզեի ներել նրանց, ինչպես դու էիր անում. մի բարի խոսք, մի քաղցր բառ կամ հայացք՝ապրումակցող... Մարդու սիրտը բացող քո բանալիների խուրձն անսպառ էր. ամեն հոգուն մի բանալի հաստատ կգտնեիր: Գոնե մեկը թողնեիր ինձ համար եւ իմ կյանքի...
Երանի կարողանայի նվիրել քեզ աշխարհի Արևներն ու Ամբողջական սրտով զարկող իմ Երկիրը, երբ դեռ ողջ էիր, երբ դեռ ողջ էինք...
երանի թռչող լեռների ու Հերոսներին Երկինքներին պահ տված Երկրի սրտում շատ լինեն Քեզ պես Հոգիները, մա՛յր, որ կարոտը գոնե մի քիչ փարատվեր, որ ջրերի քաղցրահամը չկորչեր, որ ապրելու հույսը գոնե լիներ ու, որ հավատայի, որ ես դեռ կամ: Մայրս իմ Երկրի քաղցրահամ ջրերի պես էր... ամեն ճեղք ու պապակ սիրտ իրենով էր լցնում, տարածվում, ու երբեք ոչինչ չէր սպասում փոխարենը...
փոխարենը տալիս էր անընդհատ Սեր, Ներումն ու բարություն... Մայրս քաղցրահամ ջրերի պես էր Երկրիս, կորցնելուց հետո ես միայն գիտակցում աղքատությանդ աստիճանը... ծարավիդ ուժգնությունն ու անապատի պես քեզ չորացնող կարոտի ծանրությունը..Ապրեք ամեն վայրկյանը Մայրերի հետ ու շփվեք,վայելեք,ԽՈՍԵՔ ու շատ լսեք, քանի դեռ կան... Բոլորին՝ հետո քեզ, էդպիսին էր Մայրս, էդպիսինն էր իր տված դաստիարակությունն ու էդպիսին էլ իմ կյանքը եղավ... բոլորի հանուն ու առանց նրա:
Հ.Գ. Մայրերին՝ միայն Սեր ու Խնդություն պիտի տանք, նրանք աշխարհի բեռն են տանում(...
Բոլոր ծագող արևներն ու մայրամուտները ՝ իմ գեղեցիկ Մայրիկի հիշատակին: Դեկտեմբերի 20,2011թ
դեկտեմբերի 20,2022թ»:
«Ես կնվիրեի քեզ աշխարհի արևներն ու թռչող լեռներն, ի՛մ Երկրի». Նազենի Հովհաննիսյան
15:35 - 20.Դեկտեմբեր.2022
Առաջարկում ենք նաև
24/05/22 11:17
«Խոստումներով պինդ կապեց մարդկանց աչքերը, իսկ իրականում ներսից բացեց երկրի դարպասներն ու նվիրեց թշնամուն»․ Նազենի Հովհաննիսյան
06/09/24 13:40
Նազենի Հովհաննիսյան. Մի թողեք սերը գնա
24/04/24 16:30
24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը․ ես հավատում եմ. Նազենի Հովհաննիսյան
09/05/23 17:55
«Կորուստը պիտի դառնա վերագտնելու նպատակ, տատանումներն ու կասկածները՝ որոշում»․ Նազենի Հովհաննիսյան
11/11/22 13:05
«Էս ցրտող ձմռան օրերին մարդ ուզում է տաքուկ փաթաթվել իր սիրելի մարդուն ու խարույկի մոտ էդպես ժամերով նստել...»․ Նազենի Հովհաննիսյան
09/02/22 18:46
«Քաղաքը զգում ես մարդկանցով, ապրում նրանցով, կարոտում նրանց, ուժեղանում նրանցով»․ Նազենի Հովհաննիսյան
04/02/22 15:42
Ահա և փակվեց մի ամբողջ Էպոխա՝ երաժշտական ճաշակի, դպրոցի ու մեր ապրած կյանքի. Նազենի Հովհաննիսյան
Լրահոս
20:45
Մոդել Քեյթ Քեսիդինի անկեղծ սիրո խոստովանությունը One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնիի հանդեպ
18:35
Որտե՞ղ են այժմ գտնվում ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան և ռուս հումորիստ-հաղորդավար Մաքսիմ Գալկինը
15:40
43-ամյա Ադրիանա Լիման Victoria's Secret 2024-ի ցուցադրման ժամանակ փակել է հեյթերների բերանը, որոնք պնդել են, որ նա «շատ ծերացած է»
14:00
«Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին
19:06
Քեթի Փերին զայրացրել է երկրպագուներին լեսբիական սեքսի իմիտացիայով 2024-ի MTV Video Music Awards-ում իր ելույթի ժամանակ
17:40
Մեգան Մարքլը, հավանաբար, արդեն արել է առաջին քայլը Քեյթ Միդլթոնի հետ հարաբերությունները շտկելու ուղղությամբ
12:35
Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ գրկախառնվել եւ պարել են չորս րոպեանոց հոտնկայս ծափահարությունների ներքո
14:15
Քանիե Ուեսթը եւ Բյանկա Ցենսորին անսպասելիորեն հայտնվել են Դոնալդ Թրամփին աջակցողների հանրահավաքում
12:00
Շվեյցարիայում ոստիկանությունն առգրավել է 7,4 միլիոն դոլար արժողությամբ եզակի մրցարշավային սուպերմեքենա
15:40
Աշխարհի ամենահարուստ մարդը ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ բռունցքներով կռվելու մարտահրավերը
14:00
Քիմ Քարդաշյանը Հնդկաստանի ամենահարուստ մարդու որդու հարսանիքին ներկայացել է հերթական «մահացու» զգեստով
18:00
ՌԴ-ում ստեղծվել է համակարգ, որը Wi-Fi-ի միջոցով 5-7 մ ճշտությամբ որոշում է մարդու գտնվելու վայրը
16:22
Քանյե Ուեսթը կնոջ հետ մեկնել է Մոսկվա. նրան արդեն հորդորել են զերծ մնալ անփույթ հագուստով քաղաք դուրս գալուց
15:00
Ռուս միլիարդատերը շքեղ երեկույթ է կազմակերպել իր ընկերուհու համար՝ հրավիրելով Քրիստինա Ագիլերային