Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել և կիսվել 2018 թվականի ապրիլին իր գրած չափածո ստեղծագործությունով:
«Ես կանգնած եմ խաչմերուկում. սիրո, ատելության, ձեռքբերումների և կորստի։
Ես՝ արտիստս։
Վերև եմ պահում գլուխս, որ սառը ու սթափ մնա։
Քամիները խառնում են մազերս, հույզերս, բայց ոչ մտքերս։
Ես՝ Խաչմերուկում։ Միայն ես եմ ու իմ որոշումը՝ որ՞ ուղին ընտրել։ Սթափության գինը դառն է։
Միայն ՆԱ, նորին մեծություն ժամանակը ցույց կտա իմ ուղին։ Վերինի աչքով մեր մժեղային ճիշտն ու սխալը ծիծաղելի են։ Ժամանակը մաղ է, բոլորիս կմաղի։
Իսկ մնացածը... մատների միջով սահող ավազի պես անցողիկ է ու անմնա։
Ես՝ արտիստ եմ, կանգնած հոսանքին հակառակ
Հենման կետս՝ Տիեզերքը»,- գրել է նա և հավելել. «2018 ապրիլ - ին իմ գրածն է»: