Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր ինստագրամի էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել.

«Իմ ստեղծած ու սարքած Ձնեմարդն է, բայց երդվում եմ, ձյան ամեն մի ծեփի հետ ինքն էր ինձ «ծեփում» , վերականգնում, ձևավորում, հետ բերում) 
Ձմեռվա ու մանկության արանքում էս Ձնեմարդն էր)), պատրաստ՝ համբերատար իր վերջնական տեսքին սպասելու, միավորելով մեր շենքի, բակի կամ պարզապես կողքով անցնող մարդկանց։ 
Մանկության, ասել է թե պարզության պակաս կա աշխարհում... ամեն ինչի տակ ենթատեքստ, ամեն քայլի տակ հատուկ մտադրություն կամ ամեն ժպիտի մեջ մտածված շողոքորթություն ենք ուզում գտնել, բայց չէ՞ որ կարելի է ուղղակի պատրաստել ձնեմարդ, առանց հատուկ անհրաժեշտության կամ օգուտի))) Եվ ժպտալ, որովհետև սիրտդ է այսպես ուզում, կամ բարի խոսք ասել ՈՒՂՂԱԿԻ...
Ձնեմարդը մանկություն տանող դուռ էր... Երբեմն առանց պատճառի կամ հատուկ իմաստի արժի սարքել Ձնեմարդ. այն Ժպիտ ու Սեր է պարգևում»: