Նազենի Հովհաննիսյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել և գրել․
«Լռությունը... կարող է սպանել կամ կյանք տալ: Եթե ճիշտ լռես, գուցե խնայես քո սիրուն, որին մի խոսքով կարող էիր «սպանած» լինել ակամա:
Եթե լռությունդ անպատեհ լինի, կարող ես միայնության անդունդը գցել կամ ինքդ ընկնել, իսկ էնտեղից դժվար են դուրս գալիս: Դուրս չեն էլ գալիս:
Լռությունն աղմուկից մեռնում է, բայց երկխոսության մեջ ապրում սիրո՛վ. լռությունը խոսուն է, թե ասելիք ունես, թե դատարկ ես, լռությունդ էլ քեզ պես դատարկ է ու երևի`անօգուտ:
Բնությունը հանճարեղ է: Միայն նրա գրկում կարող ես ԼՍԵԼ ԼՌՈԻԹՅՈՒՆԸ:
Ծովի հետ մենք միշտ լավ ենք հարաբերվում, նա սիրում է խոսել ինձ հետ, ես սիրում եմ լռել ... նրա հետ, նրա մեջ ու նրա համար: Երբ երկու հոգի լռում են իրար համար, աշխարհում էլ ոչ ոք չի կարող խանգարել: Աղմուկը սպանում է մարդու ստեղծագործ հոգին... Աշխարհում լռության պակաս կա, որ աղոթքները լսելի լինեն»։