Երեկ երգչուհի Քրիստինե Պեպելյանը հանրության դատին հանձնեց իր նոր՝ «Աղոթք» երգիհիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը համարվելու է «ATV» հեռուստաընկերությամբ շուտով հեռարձակվող «Վերջին հայրիկը» հեռուստանովելի սաունդթրեքը, միաժամանակ երգչուհին իր միկրոբլոգում գրել է.  «Չնայած այն հանգամանքին, որ այս երգը նախապես գրվել է «Վերջին հայրիկը» հեռուտանովելի համար, թույլ տվեք այսօր այն նվիրել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարից զոհված մարդկանց հարազատներին: Համբերություն ձեզ....»:

 

Life.panorama.am-ը զրուցել է երգչուհու հետ։

 

«Երգը, որի երաժշտության հեղինակն է Մանե Հակոբյանը, իսկ խոսքերը գրել է «Վերջին հայրիկը» հեռուստանովելի սցենարի հեղինակ, իմ շատ լավ ընկերուհի Անահիտ Մխիթարյանը, ի սկզբանե պատրաստվում էր հենց այդ հեռուստասերիալի համար, բայց քանի որ շատ ցավալի կերպով տեղի ունեցավ այդ չարաբաստիկ ավտովթարը, ես նպատակահարմար գտա այն նաեւ նվիրել այդ ավտովթարի զոհերի վառ հիշատակին եւ  քանի որ երգը կոչվում է հենց «Աղոթք», ուզում եմ, որ այս երգի միջոցով մեր աղոթքները ուղարկեք դեպի վերեւ ուղղված նրանց վառ հիշատակին»,- նշեց երգչուհին:

 

Շարունակությունը` այստեղ: