Դերասանուհի Օլյա Հակոբյանի հետ Life.panorama.am-ը անկեղծ զրույց է ունեցել՝ խոսելով ոչ միայն գործնական, այլեւ անձնական կյանքից:

 

-Օլյա, օրերս նշում էիր տարեդարձդ, իսկ յուրաքանչյուրս գոնե մեկ տարով էլ մեծանալուցհետո առավելապես արժեւորում ենք մեր ունեցածն ու մտածում դրանք կրկնապատկելումասին: Հետաքրքիր է, եթե ամփոփելու լինես, ի՞նչն ես համարում գլխավոր արժեքներդ ուինչ ես անում դրանք ավելացնելու ուղղությամբ:

 

-Կյանքիս գլխավոր արժեքները երեխաներս ու ծնողներս են: Բայց, իրականում, ես չեմ սիրում առանձնահատուկ ամփոփել, վերհիշել, թե որո՞նք են ձեռքբերումներդ, լիարժե՞ք ես, թե ոչ, երջանի՞կ ես, կամ էլ հակառակը: Ես ինձ շատ լիարժեք եմ զգում, իհարկե, կան բաներ, որ անթերի չեն, բայց դրանք, միանշանակ, կշտկվեն: Իսկ մնացած ամեն ինչից ես շատ գոհ եմ, ուրախ եմ, որ կողքիս ունեմ հարազատ մարդիկ, ընկերներ, սիրելի աշխատանք:

 

-Շատ կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուրս կարողանանք ճիշտ գնահատել մեզ, հետեւաբար նաեւ արդարամիտ լինել ու հասկանալ, թե որոնք են մեր առավելություններնու թերությունները: Այս իմաստով, որո՞նք են քո այդ հատկանիշները, եւ արդյոք կան գծեր, որոնցից հրաժարվել ես տարիների ընթացքում:


-Իհարկե, կան հատկանիշներ, որ գիտակցում ես՝ դրանք այնքան էլ ճիշտ չեն, կամ հակառակը: Միաժամանակ՝ գիտես, որ ունես մի քանի գծեր, որոնց համար էլ դու սիրված ես: Բնականաբար, յուրաքանչյուր մարդ աշխատում է իր վրա, այլապես հնարավոր չէ: Մարդկային հարաբերությունները պահպանվում են անընդհատ ինքնակատարելագործման միջոցով: Անթերի ոչ մեկ չկա, պարզապես շատ կարեւոր է հասկանալ, թե երբ է պետք զիջել կամ հակառակը: Ես ինձ կոնֆլիկտային մարդ չեմ համարում, գուցե այս ասածիս հետ ոմանք համաձայն չլինեն, բայց մի բան հստակ է՝ ես սարսափելի համբերատար մարդ եմ, բայց երբ այն կորցնում եմ, այլեւս ներսումս հետադարձ չկա:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։