Playboy ամսագրի 25-ամյա մոդել Ջեյլին Կուկը մերկ վիճակում լուսանկարվել է նորզելանդական Տարանակի հրաբխի գագաթին, ինչը զայրացրել է մաորի ժողովրդին. նրանք սրբազան են համարում այս լեռը: Ուշագրավ միջադեպին անդրադարձել է The Telegraph-ը: Մոդելը հրապարակել է լուսանկարն Instagram-ում և գրել, որ Տարանակիի գագաթին հասնելն իր կյանքի ամենաբարդ առաջադրանքն է եղել: Աղջկա խոսքով՝ բարձրանալու ժամանակ իրեն չի հերիքել օդը, և նպատակին հասնելուց մի քանի րոպե առաջ ինքը պատրաստ է եղել հետ գնալ:
«Սա նույն բանն է, ինչ Վատիկանի տաճարներից մեկում մերկ լուսանկարվելը», - լուսանկարը մեկնաբանել է մաորի ժողովրդի ներկայացուցիչ Դենիս Նհաուգարը: Տղամարդը նշել է, որ մոդելի գործողությունները տարբեր մշակույթների՝ իրար չհասկանալու տիպիկ օրինակ են:
Հայտնի է, որ մաորի ժողովուրդը Տարանակին համարում է նախնիների թաղման վայր: Հրաբուխն անձեռնմխելի է համարվում, իսկ լեռ բարձրանալը թույլատրված է միայն բացառիկ դեպքերում, օրինակ՝ հուղարկավորություն անցկացնելու համար: