Բրազիլացի մոդել Միլիանա Գուտյերեսը որոշել է իր հանգիստն անցկացնել անսովոր վայրում, գրում է Mirror-ը։ Աղջիկն ընկերների հետ մեկնել է Հյուսիսային Կորեա, որպեսզի փոքր-ինչ ծանոթանա աշխարհի ամենափակ երկրի հետ եւ տեսնի, թե ինչպես են մարդիկ ապրում այնտեղ։

Պարզվել է, որ սոցցանցերի աստղը նկարահանվել է մերկ, ինչպես նաեւ կողոպտել է զինվորականի։ Նման պահվածքը կարող էր ծանր հետեւանքներ ունենալ։

Հյուսիսային Կորեայից թռիչքից առաջ կնոջը կանգնեցրել են սահմանապահները, որպեսզի ստուգեն նրա սարքի լուսանկարները։ «Ես շատ վախեցա, քանի որ մինչ այդ չէի գիտակցում, որ նրանք կարող են նայել այդ լուսանկարները։ Անհանգստանում էր, քանզի այդ ամենը կարող էր վերջանալ կալանավորմամբ։ Սակայն բախտս բերեց․ նրանք չհասան այս ալբոմին, որտեղ պահպանում էր այդ լուսանկարները», - հիշողություններով կիսվել է Գուտյերեսը։

Արդյունքում մոդելին հաջողվել է բարեհաջող կերպով լքել երկիրը։ Նա խոստովանել է, որ շատ է հավանել երկիրը եւ մեկ անգամ եւս կայցելի։ Ճիշտ է, հաջորդ անգամ նրան կարող են չներել նման պահվածքի համար։

 

 

 

 

 

 NEWS.am STYLE