Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն հղի է: Նման խոսակցությունների առիթ է դարձել նրա գիրանալը: Լուրերի իսկությունը պարզելու համար BlogNews-ը զրուցեց Դիանայի հետ:
«Իհարկե, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ես դեռ չեմ ամուսնացել,- ասաց Դիանան ու հավելեց,- դա մի խեղկատակի գրած է, ով փորձել է դիտումներ հավաքել իմ միջոցով»:
Ամռանը Բալիում նշանված դերասանուհին նշեց, որ հանգստից հետո ավելորդ կիլոգրամներ էր հավաքել: «Բալիից հետո գուցե և գիրացել էի մի քանի կգ: Երբ աշխատանքային խիտ գրաֆիկից հետո 1 ամիս լիարժեք հանգստանում ես, կարող ես և գիրանալ»,-ասաց նա:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: