Լուրեր են պտտվում, թե դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանն, ում դստեր մեկ տարեկանը դեռ չի լրացել, կրկին պատրաստվում է մայրանալ: Լուրի իսկությունը պարզելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Մարիամի հետ:
Մեզ հետ զրույցում մոդելը ժպիտով հերքեց լուրն ու նշեց. «Ոչ, երկրորդ անգամ մայրանալ չեմ պատրաստվում և առաջիկա պլաններում ևս դա չկա: Իհարկե, ապագայում, անպայման, կրկին կմայրանամ և դստերս քույր կամ եղբայր կնվիրեմ, բայց ոչ հիմա»:
Ի դեպ՝ Մարիամ Մելիքյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է կրկին վերադառնալ հեռուստաէկրան. «Վերջերս նախագծերից մեկից հրավեր եմ ստացել ու սիրով համաձայնել եմ, այնպես որ դեկրետային դադարս մոտ օրերս կչեղարկվի և ես կրկին իմ սիրած գործով կզբաղվեմ»,- նշեց դերասանուհին՝ ընդգծելով, որ փակագծեր բացելու իրավունք դեռևս չունի:
Մանրամասները` այստեղ: