«Yere 1» հումորային նախագծից և սերիալներից հանրությանը հայտնի դարձած դերասանուհի Մարիամ Մելիքյանը նկարահանվում է նոր  «Ֆուլ հաուս» սիթքոմում, որտեղ  մարմնավորում է միանգամայն նոր կերպար:  Life.panorama.am-ը նրա հետ զրուցել է նոր դերի,  կարգավիճակում գրանցվելիք փոփոխության  և այլ թեմաների շուրջ:

 

-Նոր սիթքոմում ձեր կերտած կերպարն ինչպիսի՞ն է, ինչո՞վ է այն տարբերվում  «Yere1»-ի քարտուղարուհուց:


-Խաղում եմ խանդոտ, նույնիսկ՝ «խանդի հիվանդ», շահամոլ աղջկա: Յանան, ի տարբերություն նախորդ կերպարի, ավելի «թեթև» է, միաժամանակ՝ միամիտ, ով կարող է խաբվել անգամ փոքրիկ զարդով:

 

-Մոդելային ոլորտում այժմ  ի՞նչ աշխատանքներ եք տանում:


-Մոդելի աշխատանքով բացարձակ չեմ զբաղվում, նախ՝ որովհետև չեմ հասցնում, բացի այդ՝ հասկացա, որ ինձ հոգեհարազատ է դերասանուհու գործը:

 

-Սա ժամանակավոր, թե՞ մշտական դադար է:


 -Որոշել եմ, առհասարակ, դադարեցնել մոդելային կարիերան. այդ ոլորտը Հայաստանում այնքան էլ զարգացած չէ, ուստի ինձ համար աշխատանքն էլ հետաքրքիր չէ:

 

Շարունակությունը` այստեղ