Երգչուհի Սյուզի Մելիքյանը այսօր ամուսնանում է: Մենք հեռախոսազրույց ունեցանք հարսնացուի հետ: Չնայած հարսանեկան թոհուբոհին, երգչուհին պատասխանեց մի քանի հարցերի եւ խոստացավ մի առ ժամանակ անց ավելի ծավալուն հարցազրույց տալ եւ պատմել ապագա ամուսնու մասին:
Մեզ հաջողվեց պարզել, որ փեսացուի անունն է Գարիկ: Նրանց հարսանեկան արարողությունը տեղի է ունենալու Օջախ ռեստորանային համալիրում: Հարսանիքին մասնակցելու են մոտ 4 հարյուր հրավիրված հյուրեր: Իսկ ամենահետաքրքիրն ու անսպասելին այն էր, որ հարսանիքի քավորն է լինելու արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը: