Երեկ երգչուհի, դիմահարդար Սյուզի Մելիքյանը իր «Instagram»-ի էջում լուսանկար էր հրապարակել՝ դիմելով իր երկրպագուներին հետեւյալ գրառմամբ. «Ի՞նչ կասեք, սազու՞մ է ինձ այս ոճը»: Լուսանկարում երգչուհին կարճ, այսպես կոչված կառե կտրվածքի մազերով է, ինչպիսին երգչուհուն, կարելի է ասել, երբեք չենք տեսել: Life.panorama.am-ը կապ հաստատեց Սյուզի Մելիքյանի հետ՝ պարզելու, թե արդյոք երգչուհին հրաժարվել է իր երկար մազերից:
«Իրականում չեմ կտրել մազերս, թեպետ միշտ եմ կարծել, որ ինձ կարճ, հատակապես այսպես կոչված կառե կտրվածքը կսազի: Արդյունքում ես եւ ընկերուհիս որոշեցինք հատուկ ծրագրի միջոցով հասկանալ, թե ինչ տեսք կունենամ, եթե կտեմ մազերս, եւ քանի որ ինձ շատ հետաքրքրում է նաեւ իմ երկրպագուների կարծիքը, որոշեցի այն հրապարակել եւ իմանալ նաեւ նրանց տեսակետը: Դատելով նկարի մեկնաբանություններից ՝ հասկացա, որ իմ մտերիմները, երկրպագուները եւս շատ հավանեցին իմ այդ ոճը, ի դեպ, շատ շնորհակալ եմ երկրպագուներիս, ովքեր հետեւողական կերպով արձագանքեցին եւ իրենց կարծիքն հայտնեցին»,- նշեց Սյուզի Մելիքյանը:
Շարունակությունը` այստեղ: