Օրեր առաջ համացանցում մեծ աղմուկ հանած Սարգիս Գրիգորյանի սիրային տեսարաններով ֆիլմի քննարկումները ստիպեցին հանրությանը մեկ անգամ ևս սևեռվել հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ ու ամուր ընտանիքներից մեկի՝ Սարգիս և Մանո Գրիգորյանների վրա: Կարծիքներ տարածվեցին, որ հասարակական քննարկումների արդյունքում ընտանեկան անդորրը կարող է խախտվել, ինչին ի պատասխան Մանոն իր տված մի քանի հարցազրույցներում հերքել է ու պնդել, որ հավասարակշռված է վերաբերվում ամուսնու աշխատանքին: Ի հավաստումն ընտանեկան իդիլիայի ու համերաշխության՝ Մանոն այսօր իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա Սարգսի հետ է, իսկ լուսանկարը մակագրել է «Երկուսով)))))))»: Սակայն մի փոքր ավելի ուշադիր օգտատերերը նկատել են, որ լուսանկարում Մանոն և Սարգիսը ոչ թե երկուսով, այլ երեքով են: Լուսանկարից կարելի է կարծիք կազմել, որ Մանոն 4-5 ամսական հղիություն է կրում: Ինֆորմացիան ճշտելու նպատակով BlogNews.am-ը կապ է հաստատել դերասանուհու հետ, ով հարցին՝ հղի՞ է նա արդյոք, այսպես է պատասխանել. «Իրականում լուսանկարն է անհաջող ստացվել, նման բան չկա, կամ էլ ես եմ չաղացել)))»:
Մեր այն դիտարկմանը, որ եթե նկարն անհաջող լիներ, ապա նա դա չէր հրապարակի, Մանոն բազմանշանակ ծիծաղեց ու պնդեց, որ ամեն դեպքում հերքում է իր հղիությանը վեաբերող լուրերը: Հղի է Մանոն, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում ցանկալի է, որ առողջ ու գեղեցիկ հայ ընտանիքներում, որքան հնարավոր է, շատ լինեն երեխաներ: Դե իսկ Մանոյին մաղթում ենք ապագայում անպայման լույս աշխարհ բերել արու զավակի, որի մասին նա այդքան երկար ժամանակ է՝ երազում է: