Նյու Յորքում ձերբակալվել է 33-ամյա ամերիկուհի, ով իր որդու ծննդյան 16-ամյակի առթիվ մերկապարուհի է հրավիրել իրենց տուն: Կինը ձերբակալվել է ոչ միայն նրա համար, որ վտանգել է իր որդու բարօրությունը, այլ նաև նրա համար, որ այդ խնջույքին ներկա են եղել որդու ընկերները, ովքեր ևս եղել են անչափահասներ:

Ահա նմանատիպ «նվեր»-ի համար ամերիկուհին կազատազրկվի 1 տարով: Ի դեպ, ոստիկաններին դեպքի մասին հայտնել է խնջույքին ներկա եղած երեխաներից մեկի ծնողը, ով ֆեյսբուքում պատահաբար տեսել է այդ օրվա լուսանկարները: Այս մասին գրում է New York Daily News-ը: