Քլոե Քարդաշյանն ու նրա նախկին ամուսինը` հայտնի բասկետբոլիստ Լամար Օդոմը, երեկ Նյու Յորքում տեղի ունեցած Քանյե Ուեսթի հավաքածուի ցուցադրությանը միասին են ներկայացել:
Նրանք ջերմ և մտերմիկ են եղել ողջ ցուցադրության ժամանակ, ինչը առիթ տվել ոմանց մտածելու, թե նրանք կրկին միասին են: Սակայն զույգը դեռևս այդ մասին ոչինչ չի հայտնել: Պետք է նշել նաև, որ ցուցադրությունից մեկ օր առաջ պապարացիները նրանց կրկին միասին են տեսել: Այս մասին գրում է dailymail.co.uk-ը: