Esem.am-ը գրում է.
Թեև ժամանակին մեր «Բարև, ԵՍ եմ…» ամսագրի «Բա իմացա՞ր» խորագրում անդրադարձել ենք օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանի և ռոդիոհաղորդավարուհի Մարիաննա Ոսկանյանի հնարավոր սիրային կապին, որտեղ երկուսն էլ հերքել էին դա, այնուամենայնիվ, խոսակցությունների ալիքը դեռ չի մարում:
Օրերս մեր ընթերցողներից խնդրել էին պարզել՝ արդյոք Արման Նշանյանն ու Մարիաննա Ոսկանյանը դեռ ընկերություն են անում. դրա պատճառը «Վրիժառուի օրագիրը» ֆիլմի պրեմիերային էր, որտեղ Արմանին և Մարիաննային միասին էին տեսել:
Այս լուրի իսկությունը պարզելու և մշտապես միայն ճշտված լուրեր հրապարակելու ESem.am-ի
սկզբունքի համաձայն խոսեցինք Արմանի և Մարիաննայի հետ:
Դերասանը նախ նշեց, որ ինքն այդ ֆիլմի պրեմիերային ներկայացել է ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Ուբեռուագայի հետ: Հետո միայն անդրադառնալով իր և Մարիաննայի հարաբերություններին՝ Արմանը նկատեց. «Ես և Մարիաննան ժամանակին` տարիներ առաջ, ռոմանտիկ շփում ունեցել ենք: Իսկ արդեն շատ վաղուց պարզապես լավ ընկերներ ենք: Նա յուրահատուկ գեղեցիկ անձնավորություն է, որին որպես հարազատ մարդ կորցնելը հանցագործություն կլինի»:
Շարունակությունը` այստեղ: