Maxinfo.am-ը զրուցել է դերասան, երգիչ Արման Նշանյանի հետ.

 

-Ամեն բան ճիշտ է, եթե այն կատարվում է տեղին ու ժամանակին, ուստի եթե տարին ամփոփելու լինենք Արման Նշանյան դերասանի, երգչի, մարդու համար, ինչպե՞ս անցավ:

- Ճիշտն ասած, հավատում եմ աստղագուշակներին, ինքս էլ ձիու տարում եմ ծնվել և իմ բնույթով անհամբեր եմ, և գուցե այդ պատճառով էլ, այս՝ օձի տարին, ավելի բարդ անցավ, ավելի դանդաղ էր ստացվում ամեն բան: Կարելի է ասել փոփոխությունների տարի էր, մի նոր շրջան մտա և դա ինձ մոտ ստացվեց: Գալով իմ նոր բեմադրությանը, ասեմ, որ այն շատ կարևոր էր ինձ համար և ես ու Սոս Ջանիբեկյանը մեծ դժվարությամբ այն ոտքի հանեցինք: Ես հասկացա, որ բեմը բոլորովին այլ տիրույթ է ինձ համար: Նկարահանեցի մի տեսահոլովակ, ունեցա մեկ մենահամերգ և մեկ բեմադրություն՝ Նիլ Սայմոնի «Կենտ զույգը» կատակերգությունը, որտեղ գլխավոր դերակատարներից մեկն էի: Հետաքրքիր է, որ կյանքն է թելադրում այն ինչ կարևոր է, թեև քեզ համար կարևոր կարող են թվալ այլ բաներ, բայց կյանքը քեզ հրամցնում է մեկ այլ ճշմարտություն և դրանից հետո հասկանում ես, թե որքան կարևոր է այն քո ճանապարհին, որպես արվեստագետ և որպես մարդ:

 

-Վախենու՞մ ես

-Վախենում եմ չհասցնել անել այն ինչը ես զգում եմ, չհասցնել անել այն, ինչի համար ծնվել եմ: Վախենում եմ մահից, վախենում եմ սեր չգտնելուց, վախենում եմ, որ մի օր մենակ կլինեմ, վախենում եմ, որ միգուցե սխալ եմ եղել այսքան ապրածս տարիներում: Ու հարց եմ տալիս ինքս ինձ, կարո՞ղ է ես սխալ եմ ապրել…

 

-Քանի որ տոներն են մոտենում, Արման, ի՞նչ կմաղթես մեր ժողովրդին:

-Մաղթում եմ իմ ժողովրդին սիրով լինեն, բարությամբ և Աստծով…

Հարցազրույցն ամբողջությամբ' այստեղ: