Այս կիրակի օրվա համար դեռ չե՞ս ընտրել  համապատասխան ֆիլմ: Դու զբաղվիր թեյ պատրաստելով, իսկ ֆիլմի ընտրությունը վստահիր դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանին:)  ESem.am-ի հետ զրույցում Արմանն ընդգծեց, որ սիրում է դիտել այնպիսի ֆիլմեր, որոնք  ասելիք ունեն, այնպես որ, հաստատ չես ձանձրանա:)

 

 

Արմանի խոսքով՝ հաճույքով դիտում է լավ կատակերգություններ, սակայն տանել չի կարողանում տափակ կոմեդիաները: «Նախկինում ֆիլմը մինչև վերջ անպայման դիտում էի, այժմ կարող եմ քնել ֆիլմի ժամանակ, կիսատ թողնել այն: Հավանաբար ավելի պահանջկոտ եմ դարձել»,- նկատեց դերասանը, ով նաև որպես ռեժիսոր է հանդես գալիս:

«Սիրում եմ խարակտերային կերպարների հիման վրա նկարահանված ֆիլմեր: Կան նաև հոլիվուդյան «էքշըն» ֆիլմեր, որոնք այնքան լավ են նկարված, որ կարող են համարվել արվեստի գործ: Օրինակ՝ «Մատրիցան», «Ավատարը»: Շատ մարդիկ չեն հասկացել խորությունը, որոնք կան դրանցում»,- նշեց Արմանը:

 

 

Դերասանը շեշտեց, որ հաճախ է ֆիլմեր դիտում, քանի որ դա ազատ ժամանակը լրացնելու լավագուն միջոցներից մեկն է: Կինոնկար դիտելիս նրա համար շատ կարևոր է օպերատորական աշխատանքը, ընտրված երաժշտությունը: Ըստ նրա՝ լավ ֆիլմերում դիալոգները երաժշտությամբ չեն ուղեկցվում:

Դերասանը որպես լագույն ֆիլմ նշեց «Կնքահայրը», իսկ նրա հնգյակն այսպիսին է.

 

Трамвай «Желание»

Форрест Гамп

Бешеный бык

Храброе сердце

Славные парни

 


Հաճելի կինոդիտում մաղթեց Ամալյա Հովհաննիսյանը