Դերասանուհի Սոնա Մաթևոսյանը օրերս նշել է ծննդյան 26 ամյակը: ESem.am-ի հետ զրույցում Սոնան խոստովանեց, որ նախապես ոչինչ չէր ծրագրել, սակայն, ծննդյան օրը սպասվածից ավելի ուրախ ու ջերմ է անցել: «Առհասարակ չեմ սիրում մեծ շուքով նշել ծնունդս»,-ասաց նա: Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհուն կեսգիշերին առաջինը շնորհավորել է նույն թատրոնի դերասանուհի Աննա Տարախչյանը` մայրիկի հետ նրանց տուն գնալով: Այնուհետև Սոնան մեկը մյուսի հետևից հեռախոսազանգեր ու շնորհավորանքներ է ստացել: Ի դեպ, նրա խոսքով շատ անծանոթ մարդիկ են համացանցով շնորհավորել իրեն, ինչի համար շատ ուրախ է:

 

«Մտածում էի, որ տոնս ընտանեկան միջավայրում կնշեմ, սակայն անակնկալ կերպով ինձ շնորհավորելու եկան գործընկերներս թատրոնից և ոչ միայն»,-պատմեց Սոնան, ով երկու օր ուրախ ծնունդ է ունեցել:Երկրորդ օրը դերասանուհուն շնորհավորելու են գնացել կուրսընկերները` Անաիս Սարդարյանը, Մոսո Կարապետյանը, Անի Ղազարյանը, Գնել Ուլիխանյանը, Լևս Դավթյանը և այլք: «Շնորհավորանքները լսելուց հետո որոշեցինք, որ ուզում ենք պարել ու իրագործեցինք մտածածը: Սակայն մինչ երևանյան փաբերից մեկում ուրախանալը, զբոսնեցինք Երևանով»,-մանրամասնեց Սոնան և հավելեց, որ փաբում շատ լավ ժամանակ են անցկացրել, խմել են, պարել, ծիծաղել, իսկ վերջում` լավ տրամադրությամբ բաժանվել:

 

Ծննդյան օրվա կապակցությամբ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհին բազում ծաղիկներ է նվեր ստացել: «Անակնկալ կերպով ծանոթներիցս մեկը փաբում ինձ տորթ նվիրեց, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրան. շատ համեղ էր: Սրտանց նվիրված ցանկացած նվեր ինձ համար թանկ է, որովհետև նվիրողները հարազատ մարդիկ են»,-նկատեց Սոնան, ով այս տարի հիմնականում հագուստ է նվեր ստացել: Դերասանուհին տորթի մոմերը փչելիս երազանք չի պահել, սակայն ESem.am-ի հետ զրույցում նշեց, որ շնորհակալ է Աստծուն` լավ ընկերների համար: «Երազանքս է, որ նրանք միշտ կողքիս լինեն: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր 26 ամյակս անմոռանալի դարձրին»,-շեշտեց զրուցակիցս:

 

 

8

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                          Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը