Պարուհի Վիկա Մարտիրոսյանը փետրվարի 15-ին դարձել է 30 տարեկան: ESem.am-ի հետ զրույցում Վիկան ասաց, որ ծննդյան օրն աշխատանքային է եղել իր համար, թեև կիրակի էր, ինչի պատճառով էլ ծննդյան երեկույթը մեկ օրով հետաձգվել է:
«Ծննդյանս օրը իմ աղջիկները`«Ամարասի» պարուհիները, կարևոր ելույթ ունեին և որպեսզի նրանք էլ ներկա լինեին տարեդարձիս երեկույթին, մեկ օրով հետաձգեցի այն»,-ասաց Վիկան և նշեց, որ «Ամարասն» իր երկրորդ ընտանիքն է, իսկ խմբի աղջիկները` իր առօրյան ու ուրախությունը, ուստի առանց նրանց օրն անհետաքրքիր կլիներ:
Վիկայի փոխանցմամբ` ծննդյան օրը բազմաթիվ շնորհավորանքներ ու նվերներ է ստացել: Առաջինը պարուհուն շնորհավորել են ընտանիքի անդամները: «Կեսգիշերին մեր տանը սիրո տոնն էինք նշում, մեզ հետ էին նաև ամուսնուս եղբայրը, նրա կինը. բոլորով շնորհավորեցին ինձ, որից հետո ինձ անակնկալ մատուցեցին իմ աղջիկները: Նրանք ծաղկեփունջ և արագ սննդի նկարով տորթ էին թողել մեր դռան դիմաց ու հեռացել: Տորթի վրա այն նույն սննդի նկարն էր, որն ամեն օր ուտում եմ ես աշխատավայրում»,- պատմեց հոբելյարը և նկատեց, որ շատ է սիրում անակնկալներ:
Նրա խոսքով` առավոտյան տոնական օրը շարունակվել է աշխատանքի վայրում, որտեղ խմորեղենով, շամպայնով ու հրավառությամբ են նշել պարուհու տարեդարձը: «Շատ ուրախ օր եմ ունեցել, հանգիստ լսել եմ բոլորի շնորհավորանքները, պատասխանել եմ դրանց ու հասկացել, որ երջանիկ, սիրված ու գնահատված եմ»,-նշեց 30-ամյա պարուհին: Վիկայի փոխանցմամբ՝ աղջիկը` Նանուլը, ողջ օրվա ընթացքում «մամա ջան» ասելով ման է եկել ու շնորհավորել իրեն: Վիկայի ամուսինն էլ հոբելյարին իր հավանած զարդն է նվիրել, ինչը ևս անակնկալի է բերել նրան:
Երեկ կազմակերպված երեկույթը միայն աղջիկների համար է եղել. հայտնի հյուրերից են եղել երգչուհիներ Լիլիթ Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լիլուն, Մայա Պողոսյանը, Անի Դաշյանը, Դինա Ակոպովնան, Սոնյան, իսկ Քրիստինե Պեպելյանը, Էմմին ու Սիլվա Հակոբյանը քաղաքում չլինելու պատճառով չեն կարողացել մասնակցել երեկույթին: Ըստ Վիկայի` ինքը շատ է ցանկացել, որ հրավիրված երգչուհիները այդ օրը կտրվեն աշխատանքից, չերգեն ու միայն պարեն, ուրախանան:
Նա պատմեց, որ երեկույթի ժամանակ ևս անակնկալի է արժանացել իր խմբի աղջիկների կողմից, ովքեր նրանից գաղտնի տեսանյութ են պատրաստել: «Նրանք հայտնիների մասնակցությամբ տեսանյութ էին հավաքել, որտեղ գրեթե բոլորը, ում հետ աշխատել եմ այս տարիների ընթացքում, շնորհավորում էին ինձ ու երգում ինձ համար»,- ասաց հոբելյարը:
Պարուհի մայրիկի համար անակնկալ է մատուցել նաև փոքրիկ Նանուլը: Նա երգով ու իր պարով շնորհավորել է Վիկային: Պարուհին ևս անակնկալ է մատուցել հյուրերին` նրանց ներկայացնելով նախապես պատրաստած պարը: «Մի խոսքով՝ ամեն բան շատ լավ անցավ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընկերներին` Վահան Խաչատրյանին` իմ և աղջկաս զգեստի համար, ինչպես նաև դիզայներներ Սոնյային և Ժոռին երեկույթի դիզայներական մասը ապահովելու համար»,- շեշտեց պարուհին:
Տորթի մոմերը փչելիս հոբելյարը մոռացել է նույնիսկ երազանք պահել: «Այդ պահին երջանկությունս` աղջիկս, կողքիս էր. այլ երազանքի մասին չէի էլ մտածում»,-եզրափակեց Վիկան:
Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը