Այսօր` օգոստոսի 10-ին Քարդաշյանների մեծ ընտանիքի կրտսեր անդամը` Քայլի Ջենները նշում է 18-ամյակը: Քարդաշյաններն երեկ գիշերը նշել են Քայլիի ծննդյան տարեդարձը` մեծ խնջույք կազմակերպելով Լոս Անջելեսում:
Նախ` երեկույթի լուսանկարներից երեւում է, որ սեւահեր Քայլին ծննդյան տարեդարձին շիկահեր է դարձել: Երեկույթի ընթացքում հոբելյանը երկու անգամ զգեստափոխվել է:
Միջոցառմանը ներկա էին կլորացած փորիկով Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը, Քայլիի մայրիկը` Քրիս Ջենները սիրելիի հետ, սեռափոխ հայրը` ում այժմ որպես Քեյթլին Ջեններ են ներկայացնում, նաեւ Քլոե ու Քորթնի Քարդաշյաններն ու Քենդալ Ջենները: Հայտնի հյուրերից էր նաեւ մոդել Ջիջի Հադիդը:
Քայլիի ծննդյան տարեդարձի ամենասպասված հյուրերից էր ռեփեր Թայգան: Ասում են՝ հենց նա է հոբելյարի սիրելին, ու զույգը արդեն մի քանի ամիս է, ինչ հանդիպում է, չնայած նրանցից որեւէ մեկը պաշտոնապես դեռ չի հաստատել սիրավեպի իրական լինելը:
Սակայն նվերը, որ Թայգան մատուցել է Քայլիի 18-ամյակին, իր փոխարեն է խոսում` 320 հազար ԱՄՆ դոլար արժեցող Ֆերրարի մակնիշի ավտոմեքենա:
Շարունակությունն՝ այստեղ: