Հեքիաթային, կախարդական Ամանոր… Թերևս բոլորս էլ սիրում ենք այս տոնն ու, հավատալով Ամանորի մոգական ուժին, երազանք ենք պահում' վստահ, որ Ամանորի հեքիաթում այն անպայման իրականություն կդառնա: Հավանաբար հենց մեր անսահման հավատն է ուժ տալիս, որ մեր երազանքն իրականանա, սակայն եկեք խոստովանենք, որ Ամանորի հեքիաթին, Ձմեռ պապի երևակայական գոյությանը հավատալն ամենամաքուր և հրաշալի բանն է, որ լինում է տարվա ընթացքում: Այս օրը բոլորս մանուկ ենք, հեքիաթի հերոսներ… Ամանորի կախարդանքի ամենավառ ապացույցն էլ մոգական ձյունն է, որ միշտ տեղում է Նոր տարվա գիշերն ու յուրահատուկ գույն տալիս տոնին:
Դե ինչ, չենք մոռանում այս տարի էլ Ձմեռ պապին «խեղդել» մեր երազանքներով, իսկ ես հետաքրքրվել եմ, թե Ամանորի կախարդական գիշերն ի՞նչ ազդեցություն է ունենում հայտնիների վրա :)
Սոնա Մաթևոսյան. «Ամանորին տիեզերքն այլ կերպ է աշխատում»
«Այդ օրը տիեզերքն այլ կերպ է «աշխատում», և եթե երազանքդ հենց Ամանորի գիշերը պահես, անպայման կիրականանա»,- համոզված է դերասանուհի Սոնա Մաթևոսյանը, ով երբեք չի մոռանում երազանք պահել Ամանորի գիշերը: 2013-ին նրա պահած երազանքն արդեն իրականացել է, սակայն դերասանաուհին չցանկացավ բարձրաձայնել այն, պատճառաբանելով, որ դա խիստ անձնական է: Դերասանուհին ամեն տարի պահել է այն երազանքը, որը 2013-ին, ի վերջո, կատարվել է. «Հիմա կսկսեմ արդեն այլ երազանքի ուղղությամբ «աշխատել»:
Ըստ Սոնայի' ինքն ամեն տարի նույն կերպ է նշում Ամանորը' ընտանիքի հետ: «Կարծում եմ' հենց դա էլ Ամանորի հեքիաթն է: Յուրաքանչյուրը պետք է իր ընտանիքի հետ նշի այն, լինի հարազատ և մտերիմ մարդկանց հետ. դա է իմաստը,- ասաց դերասանուհին, ով այս տոնը համարում է բարության խորհրդանիշ: -Շատերը նոր տարվա տոնը խառնում են ուտելու տոնի հետ, սակայն ինձ համար դա բոլորովին այլ կերպ է դրսևորվում. պետք է բարի մտքերով, լավ տրամադրված և նոր երազանքներով ու նպատակներով դիմավորես հաջորդ տարին»:
Շարունակությունը՝ այստեղ: