““Խաղանք իմ կանոններով” գեղարվեստական ֆիլմի նկարահանումները շարունակվում են: Այն չի դադարեցվել, եւ հավանաբար 10 օրից պատրաստ կլինի ֆիլմը”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ֆիլմի պրոդյուսեր Սարգիս Սեպուհյանը' հերքելով այն տեղեկությունները, որ մոդել-դերասան Մովսես Երեմյանը հեռացվել է նկարահանումներից:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մովսես Երեմյանի եւ Անի Երանյանի մասնակցությամբ գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում:

 

Պրոդյուսերը չի կարող ասել, թե ով եւ ինչի համար է տարածել նման տեղեկություններ: “Երեւի մարդիկ կան, որ հանգիստ չեն կարող մնալ, մտածում են ինչ անեն”,-ասաց նա:

Ֆիլմի սցենարը Սարգիս Սեպուհյանը չբացահայտեց: Միայն նշեց, որ այն եւ մելոդրամա է, եւ կոմեդիա: